ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին ակումբի ղեկավարության հայտնել է, որ նախքան ԱԱ 2022-ի ավարտը չի պատրաստվում քննարկել պայմանագրի ժամկետը երկարաձգելու հարցը, հաղորդում է Sky Sports-ը։
Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է ևս մեկ տարով երկարաձգել արգենտինացու հետ համագործակցությունը՝ մինչև 2024 թվականի ամառ։
ԱԱ 2022-ը կավարտվի դեկտեմբերի 18-ին։


