Logo

Մեսիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
00:23 / 06.10.2022ՍՊՈՐՏ
Լիոնել Մեսի-ՉԼ

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին գոլի հեղինակ է դարձել Լիսաբոնի «Բենֆիկայի»  դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում և սահմանել ռեկորդ:

«Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը Պորտուգալիայում ընթացող խաղի հաշիվը բացել է 22-րդ րոպեին՝ Չեմպիոնների լիգայում առաջին անգամ գրավելով «Բենֆիկայի» դարպասը:

Squawka-ի հաղորդմամբ՝ 35-ամյա Մեսին պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը 40 տարբեր թիմերի դեմ խաղերում գոլ է խփել Չեմպիոնների լիգայում:

Առաջին խաղակեսից հետո «Բենֆիկա» - ՊՍժ խաղի հաշիվը հավասար է: 41-րդ րոպեին ֆրանսիական գրանդի կազմում ինքնագոլի հեղինակ է դարձել պորտուգալացի կիսապաշտպան Դանիլու Պերեյրան:

Բոլոր մրցաշարերում Լիոնել Մեսին գոլի հեղինակ դարձավ 6-րդ խաղում անընդմեջ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ