Logo

Մեսին վերադարձել է ընդհանուր խումբ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:20 / 19.01.2022ՍՊՈՐՏ
Leonel Mesi

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին ամբողջությամբ վերականգնվել է և շարք վերադարձել:

Ինչպես հաղորդում է փարիզյան ակումբի թվիթերյան էջը, արգենտինացին մարզվել է ընդհանուր խմբում:

Հիշեցնենք, որ Մեսին վարակվել էր կորոնավիրուսով և բաց թողել ՊՍԺ-ի 3 հանդիպում: 34-ամյա ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի առաջնության՝ «Լորյանի» դեմ խաղում (1:1):

Ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում Մեսին անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Հունվարի 23-ին՝ ժամը 23:45-ին, փարիզյան թիմը հյուրընկալելու է «Ռեյմսին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա