
տուր
01 Հունվար 1970 - 19:07
- 
«Արսենալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Մեսութ Օզիլը կազմել է իր նախկին և ներկա թիմակիցների խորհրդանշական հավաքականը:
2014 թվականի աշխարհի չեմպիոնի երազանքի թիմը հետևյալ տեսքն ունի՝ Իկեր Կասիլյաս – Մարսելո, Սերխիո Ռամոս, Ժերոմ Բոատենգ, Ֆիլիպ Լամ – Խաբի Ալոնսո, Սանտի Կասորլա – Անխել դի Մարիա, Կակա, Կրիշտիանու Ռոնալդու – Կարիմ Բենզեմա:
Օզիլը Մադրիդի «Ռեալից» 2013 թվականի սեպտեմբերին 47 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Արսենալ»: 31-ամյա կիսապաշտպանն Անգլիայի Պրեմիեր լիգայի 2019/20թթ․ առաջնությունում մասնակցել է 18 խաղի (բոլորը՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 1 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ:
Էմերի. «Արսենալի» ֆուտբոլիստները չէին ցանկանում, որ Օզիլը թիմի ավագը դառնար»

