Logo

Մեթյուսը կրկնեց 21-րդ դարի ռեկորդը

13:40 / 09.04.2024Հոկեյ
null

«Տորոնտոյի» հարձակվող Օսթոն Մեթյուսը կրկնել է 21-րդ դարում Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության ռմբարկուական ռեկորդը: «Պիթսբուրգի» դեմ խաղում (3-2) ամերիկացին 65-րդ գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում։

Մեթյուսը կրկնել է Ալեքսանդր Օվեչկինի ռեկորդը, որը գրանցվել էր 2007-2008 մրցաշրջանում: Ռուս հարձակվողը «Վաշինգտոնի» կազմում 65 գոլ խփել էր 82 խաղում, իսկ Օսթոնն այդ նվաճմանը հասել է 76 մրցավեճում:

Ընթացիկ մրցաշրջանում ամերիկացի գոլահարը նաև 37 ասիստ է կատարել:

Մեթյուսն այս մրցաշրջանում արդեն ռեկորդ է սահմանել մեկ մրցաշրջանում «Մեփլ Լիֆիսի» պատմության ամենաարդյունավետ հոկեյիստների հաշվարկում, ինչպես նաև NHL-ի պատմության ընթացքում ԱՄՆ-ում ծնված ամենաարդյունավետ հոկեյիստների ցուցակում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ