Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերը մտադիր են հրաժարվել АТР-ի ու WTA-ի հովանու ներքո անցկացվելուց, որպեսզի մյուս խոշորագույն մրցաշարերի հետ ալյանսի միջոցով ստեղծեն «Պրեմիում-տուր», հաղորդում է The Athletic-ը։
Ավելի վաղ թենիսի մրցաշարերի համակարգում փոփոխությունների մասին հայտնել էր հայտնի լրագրող Ջոն Վերտհեյնը։ Ըստ նրա՝ սուպերշարքում կընդգրվեն կանանց ու տղամարդակնց 10 մրցաշարեր, որոնցից մեկը բաժին կհասնի Սաուդյան Արաբիային։
Նախագիծը կարող է մեկնարկել առաջիկա 2-3 տարում, սակայն դրա ամբողջական իրագործման համար կպահանջվի ավելի շատ ժամանակ։
«Պրեմիում-տուրը» 100 լավագույն թենիսիստներին թույլ կտա կազմել իրենց գրաֆիկը՝ ունենալով ավելի շատ ժամանակ հանգստի ու լիարժեք նախամրցաշրջանային փուլի համար։ Միևնույն ժամանակ, կազմակերպիչների ընդհանուր եկամուտները պետք է աճեն սպորտային ու հեռուստատեսային իրավունքների կոլեկտիվ վաճառքից, թեև այդ համագործացության կառուցվածքը դեռ որոշված չէ։


