Logo

Մեյսոն Գրինվուդն անմեղ է ճանաչվել

18:47 / 02.02.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Գրինվուդը, որը մեղադրվում էր բռնաբարության, հարձակում գործելու և մահվան սպառնալիքներ հնչեցնելու մեջ, անմեղ է ճանաչվել, հայտնում է Sky Sports-ը:

2022 թվականի հունվարին անգլիացի ֆուտբոլիստի նախկին ընկերուհին սոցիալական ցանցերում տեղադրել էր բռնության հետքերով լուսանկար և հայտարարել, որ դա արել է Գրինվուդը:

Ավելի ուշ Անգլիայի հավաքականի խաղացողը ձերբակալվել էր Չեշիրում գտնվող իր առանձնատանը, սակայն 2022-ին երկու անգամ գրավով ազատ էր արձակվել:

21-ամյա ֆուտբոլիստի դատական գործն ամբողջովին փակվել է փետրվարի 2-ին և նրա վրայից հանվել են բոլոր մեղադրանքները: Որոշման մանրամասներն իրավապահ մարմինները չեն մեկնաբանում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ