Logo

Մեյսոն Մաունթը 3 ամիս անց վերադարձել է «Ման. Յունայթեդի» մարզումներին

15:40 / 12.03.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթն ապաքինվել է վնասվածքից ու միացել է անգլիական թիմի մարզումներին, տեղեկացնում է The Athletic-ը:

Անգլիացին դեռ պատրաստ չէ խաղադաշտ վերադառնալուն և բաց կթողնի «Ռեալ Սոսյեդադի» դեմ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը: 

Կիսապաշտպանը վնասվածք էր ստացել 2024 թվականի դեկտեմբերի 15-ին՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:

Մեյսոն Մաունթն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 13 հանդիպման:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ