Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է կնքել Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Անգլիայի 20-ակի չեմպիոնի կազմում Մաունթը կխաղա 7 համարի մարզաշապիկով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց «Մանչեսթեր Յունայթեդը» կվճարի ավելի քան 50 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը «Չելսիի» սան է, գլխավոր թիմում խաղում էր 2019 թվականի հուլիսից: Մաունթն անգլիական գրանդի կազմում մասնակցել է 195 հանդիպման, խփել 33 գոլ և կատարել 37 գոլային փոխանցում:




