Ամերիկացի անպարտելի բռնցքամարտիկ, 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը մենամարտել է խառը մենամարտերի բրիտանացի մարզիկ Աարոն Չալմերստի հետ, հայտնում է BBC-ն:
Մենամարտը տևել է 8 մրցափուլ: Չնայած զգալի առավելությանը՝ Մեյվեզերը չի կարողացել նոկաուտի ենթարկել մրցակցին: Հաղթողի անունը չի հայտարարվել, քանի որ մենամարտը կրում էր ցուցադրական բնույթ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆլոյդ Մեյվեզերը պետք է մենամարտի քիքբռնցքամարտիկ Լիամ Հարսոնի հետ, սակայն վերջինս վնասվածք էր ստացել:
Հիշեցնենք, որ պրոֆեսիոնալ կարիերայում Մեյվեզերն անցկացրել է 50 մենամարտ ու տարել նույնքան հաղթանակ:


