Logo

«Մեզ սպասում է լուրջ, նշանակալի և պատասխանատու մրցաշար». Հայաստանի հավաքականի մարզիչը` երևանյան ԱԱ-ի մասին

19:42 / 04.04.2025Հոկեյ
null

Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վահրամ Սարգսյանը, ազգային թիմի գլխավոր մարզիչ Վադիմ Գուսկովը և ավագ Էդուարդ Մալաքյանը հանդես են եկել ասուլիսով և խոսել Երևանում կայանալիք աշխարհի չորրորդ դիվիզիոնի առաջնության մասին, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Վահրամ Սարգսյան

«Պատկերացրեք, որ այս առաջնությունը միայնակ հնարավոր չէ անցկացնել, և ես ցանկանում էի՝ շնորհակալության խոսքս հայտնել այն կազմակերպություններին և մարդկանրց, որոնք աջակցում են սպորտին: Առաջինը ցանկանում էի նշել ԿԳՄՍ նախարարության սպորտի բաժինը, բավականին մեզ աջակցում են, շատ շնորհակալ ենք: Երկրորդը կցանկանայի շնորհակալություն հայտնել Fastex և Yo Health ընկերություններին, որոնք մեր գլխավոր հովանավորներն են:

Ես ուզում եմ նաև առանձին շնորհակալություն հայտնել այն մարդուն, առանց չափազանցման, առանց որի միջնորդության հնարավոր չէր լինի կազմակերպել այս առաջնությունը Հայաստանում: Դա մեր սիրելի ընկեր Կարեն Գիլոյանն է, շնորհիվ նրա, առանց չափազանցնելու, այս առաջնությունը կայանում է Հայաստանում: Նաև նշեմ, որ հեռարձակումները լինելու են Fast TV-ով:

Առանձին նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Քաղաքապետարանի սպորտի բաժնին և մեր լավ ընկերոջը՝ Արսեն Մակվեցյանին, որն իր հերթին մեզ շատ աջակցում է, և Վահագն Դավթյանին: Կրկին նշեմ, որ նրանք Հայաստանի հոկեյի լավ ընկերներն են: Մենք երևի առաջնությունից հետո կրկին կհավաքվենք և կտեսնենք, թե մարդիկ ինչպես են վերաբերվում հոկեյին»:

Վադիմ Գուսկով

«Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ լինելը մեծ պատիվ է: Անհավանական և լուրջ առաջխաղացում է անձամբ իմ կարիերայում, բայց միևնույն ժամանակ՝ եռակի պատասխանատվություն ամբողջ երկրի առաջ։ Փորձում եմ ինքնս ինձ այդ հարցերը քիչ տալ և գլոբալ խնդիրները հնարավորինս պարզեցնել։

Ես պետք է որակյալ մարզումային պլաններ մշակեմ, գտնեմ ընդհանուր լեզու բոլոր խաղացողների հետ, այնպես անեմ, որ նրանք հասնեն փոխըմբռնման առավելագույն մակարդակի։

Մեզ սպասում է իսկապես լուրջ, նշանակալի և պատասխանատու մրցաշար։ Եվ այդ ամենը պետք է բաժանել փոքր քայլերի, որոնցից յուրաքանչյուրի կատարումը մեզ կհասցնի այն արդյունքին, որին բոլորը սպասում են»:

Էդուարդ Մալաքյան

«Ուզում եմ ասել, որ շնորհակալ եմ բոլորին ինձ հավատալու համար և հուսով եմ, որ ամեն ինչ կանենք: Արդեն երկար ժամանակ է՝ մարզվում ենք, ունեցել ենք արդեն մի քանի հավաք, աշխատել ենք ռազմավարության և տեխնիկայի վրա, ու հուսով եմ, որ մենք կհասնենք հաղթանակի»:

Ապրիլի 13-19-ն անցկացվելիք մրցաշարի նկարահանողն ու բացառիկ հեռարձակողը «Ֆասթ Մեդիա» ընկերությունն է:

Հանդիպումները տեղի կունենան Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում:

Տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունում կանցկացվի ընդհանուր 15 հանդիպում, որոնց կմասնակցեն Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները:

Առաջնության պաշտոնական թալիսմանը կլինի «Գամփռը»:

Տոմսերը կարող եք ձեռք բերել SHOW4ME.COM կայքում։

Հայաստանի հավաքականը նախորդ անգամ նման ստուգատեսի մասնակցել է 2010 թվականին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ