Logo

«Մեզ զրկում են մեր երազանքից». «Քրիստալ Փելասի» հայտարարությունը

16:28 / 12.08.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի գավաթակիր և սուպերգավաթակիր «Քրիստալ Փելասի» ղեկավարությունն ակումբի պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել՝ ի նշան ՈՒԵՖԱ-ի դեմ բողոքի:

«Այն ժամանակ, երբ մենք պետք է տոնեինք Անգլիայի Սուպերգավաթում մեր հաղթանակը, ՈՒԵՖԱ-ի և սպորտային արբիտրաժային դատարանի որոշումը ցույց տվեց, որ մարզական արժեքները կորցնում են իրենց իմաստը:

Մենք մայիսին գավաթի եզրափակիչում հաղթեցինք «Մանչեսթեր Սիթիին» և նվաճեցինք Եվրոպա լիգայում խաղալու իրավունք, բայց մեզ զրկում են այդ իրավունքից: Թվում է՝ որոշ ակումբներ, անհատներ և կազմակերպություններ ունեն եզակի արտոնություն ու իշխանություն:

Չնայած մենք հարգում ենք CAS-ի անդամներին, կասկածում ենք, որ գործընթացը կստանա արդար լուծում: Վատ մշակված կանոնադրությունը և դրա անհավասար կիրառման համադրությունը մեր երկրպագուներին զրկում են պատմության մեջ առաջին անգամ Եվրոպա լիգայի խաղերը վայելելու հնարավորությունից»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն «Քրիստալ Փելասին» զրկել է Եվրոպա լիգայի 2025/26 մրցաշրջանին մասնակցելու իրավունքից: Պատճառն այն է, որ մինչև հունիս ակումբը պատկանում էր ամերիկացի ներդրող Ջոն Տեքսթորին, որին պատկանում է նաև ֆրանսիական «Լիոնը»: ՈՒԵՖԱ-ի կանոնադրության համաձայն` նույն սեփականատիրոջը պատկանող երկու ակումբ չի կարող մասնակցել նույն մրցաշարին։ Տվյալ դեպքում համեմատաբար ցածր վարկանիշ ունեցող ակումբը որակազրկվում է։ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ՝ «Քրիստալ Փելասը» տեղափոխվել է Կոնֆերենցիաների լիգա, իսկ «Լիոնը» կխաղա Եվրոպա լիգայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ