Logo

Մի ամբողջ խաղ, 2 հարված դարպասին. Լոնդոնյան դերբի Հոնկոնգում

18:01 / 31.07.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0:

Խաղի միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի կիսապաշտպան Պեպե Սարը: 

«Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ:

Միկել Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը կչափի իսպանական «Վիլյառեալի» հետ, իսկ «Տոտենհեմն» օգոստոսի 3-ին կմրցի «Նյուքասլի» հետ: Մինչև ՊՍԺ-ի դեմ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթային խաղը, որը կկայանա օգոստոսի 13-ին և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում, Եվրոպա լիգայի գործող հաղթողն օգոստոսի 7-ին ընկերական խաղ կանցկացնի Մյունխենի «Բավարիայի» հետ:

Ընկերական խաղ

«Արսենալ» - «Տոտենհեմ»՝ 0-1 (տեսանյութ)

Պեպե Սար, 45

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ