Աշխարհի ամենահայտնի լուսանկարներից մեկն է Ալբերտ Էյնշտեյնի այն նկարը, որտեղ հանճարը լեզու է հանում: Կարդացեք մեր անդրադարձում, թե ո՞վ և ինչպե՞ս է ստացել այդ կադրը:
Լեզու հանող Էյնշտեյնի նկարը

Այս լուսանկարը հայտնի է մինչ օրս, այն բազմիցս հրապարակում են համացանցում, միլիոնավոր մարդիկ դնում են այն հեռախոսների կամ համակարգիչների էկրաններին, ինչպես նաև մի շարք դասընթացներ, ֆորումներ ու միջոցառումներ օգտագործում են այն իրենց պաստառներին:
Լուսանկարն արված է 1951 թվականին: Այդ օրը Ալբերտ Էյնշտեյնը նշել էր իր ծննդյան 72 ամյակն ու լքում էր Պրինստոնի համալսարանը: Լուսանկարում նա արդեն նստած է մեքենայում դոկտոր Էյդելոտի և վերջինիս կնոջ հետ:
Ահա նկարն ամբողջությամբ՝

Այդ երեկո ֆոտոլրագրողները ջանքեր չէին խնայում Էյնշտեյնին նկարելու համար, սակայն նրանցից մեկը՝ Արթուր Սասը, սպասեց այնքան, մինչև բոլորը հեռանան ու նոր մոտեցավ մեքենային, ասելով՝ «Հէ՜յ, պրոֆեսոր, չե՞ք ժպտա ծննդյան լուսանկարի համար»:
Էյնշտեյնը, որը հոգնել էր ֆոտոխցիկի նշանակետում լինելուց, արագ լեզու հանեց և շրջեց գլուխը՝ հույս ունենալով, որ նրան չեն հասցնի լուսանկարել: Սակայն Սասը ամեն ինչ հասցրել էր: նա վերադարձավ խմբագրություն ու բոլորն ապշեցին՝ տեսնելով գիտնականի անլուրջ նկարը: Խմբագրությունը երկար տարակուսանքի մեջ էր՝ հրապարակե՞լ այն, թե՞ ոչ: Ի ուրախություն մեզ նկարը հրապարակվեց:
Երբ Էյնշտեյնը տեսավ իր լուսանկարը, զարմացավ, սակայն այն նրան դուր եկավ: Նա կտրեց նկարից մյուս հերոսներին և բացիկի տեսքով ուղարկեց իր ընկերներին:

2009 թվականին նկարի՝ Էյնշտեյնի ստորագրությամբ տարբերակը վաճառվեց 74 325 դոլարով ԱՄՆ-ում ընթացող աճուրդի շրջանակներում: Նկարի տերը դարձավ Դեվիդ Ուոկսմանը:

