Logo

Մի պատմություն Վիկտոր Համբարձումյանի մասին նկարահանվող ֆիլմից

11:14 / 11.05.2023Չպատմված պատմություններ
Վիկտոր Համբարձումյան-ֆիլմ

1963 թվական: Ֆիլմ է նկարահանվում ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի մասին: Ժամանակ առ ժամանակ Համբարձումյանը Բյուրականի աշխատակիցների հետ գալիս է դիտելու հերթական հատվածը: Եվ ահա կրկին ցուցադրություն է: Ժապավենն ավարտվում է, էկրանը մթնում է, սենյակի լույսը վառում են: Ակադեմիկոսն ու մյուս աստղագետները շփոթված են: Ինչ-որ բան են խոսում ցածրաձայն: Ապա Համբարձումյանը դիմում է ռեժիսորին.

- Եթե դժվար չէ, կարո՞ղ ենք նորից դիտել նկարահանվածը:

Կրկին միացնում են: Ավարտվում է: Դարձյալ շփոթմունք, անհարմար լռություն: Իրավիճակը փրկելու է գալիս ֆիլմի նկարիչ Վալենտին Պոդպոմոգովը:

- Վիկտոր Համազասպովիչ, չլինի՞ էկրանին նոր աստղ եք հայտնաբերել,- ժպտալով հարցնում է նա:

- Հենց այդպես էլ կա,- մեղավոր դեմքով խոստովանում է ակադեմիկոսը:

Առեղծվածն արագ բացահայտվում է: Այդ մասին իր հուշերում պատմում է ռեժիսոր Յուրի Երզնկյանը: Պարզվում է, որպեսզի ֆիլմի հերոսի դիմանկարն էկրանին ավելի տպավորիչ դիտվի երկնքի ֆոնին, Պոդպոմոգովը ասեղով մի քանի անցքեր է բացել ժապավենի վրա՝ երկինքն առավել աստղազարդ դարձնելու համար: Սակայն Համբարձումյանի աչքից նույնիսկ դա չի վրիպել:

Ահա թե ինչ է նշանակում լինել հանճարեղ գիտնական:

 

Նյութը՝ Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան էջից

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ