Logo

Մի շարք ակումբներ հետաքրքրված են Պոլ Պոգբայի ծառայություններով

18:33 / 12.03.2025Ֆուտբոլ
null

Պոլ Պոգբան դեռ չի որոշել, թե որտեղ է շարունակելու կարիերան, տեղեկացնում է ESPN-ը:

Ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մարսելը», «Ֆիորենտինան» ու իսպանական Լա լիգան ներկայացնող մի քանի ակումբներ: 

Կիսապաշտպանը մարզական ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Նա արդեն մերժել է արաբական ու բրազիլական մի շարք թիմերի առաջարկներ, քանի որ ցանկանում է մնալ Եվրոպայում:

Պոլ Պոգբայի որակազրկման ժամկետը սպառվել է, և նա արդեն կարող է վերադառնալ խաղադաշտ: Ֆուտբոլիստին ցանկանում է թիմ հրավիրել նաև MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամին»: ԱՄՆ-ում դեռ տրանսֆերային պատուհանը բաց է: Դևիդ Բեքհեմի ակումբը ցանկանում է օգտվել այդ հանգամանքից և համոզել Պոգբային, որ կարիերան շարունակի MLS-ում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա