NBA-ի լեգենդ Օսկար Ռոբերտսոնը մեկնաբանել է «Միլուոկի Բաքսի» առաջատար Յանիս Ադետոկումբոյի խաղը «Ֆինիքս Սանզի» դեմ եզրափակիչ խաղում, որից հետո հույնի թիմը նվաճեց չեմպիոնի կոչումը:
«Ուրախ եմ, որ «Բաքսը» որոշիչ խաղում չհրաժարվեց գրոհել Յանիսի միջոցով: Երբ նրանք նույնիսկ զիջում էին հաշվի մեջ, փոխանցում էին կատարում Ադետոկումբոյին և նա հուսախաբ չարեց: Նա նետումներ էր կատարում օղակից 3-4 մետր հեռավորությունից. վաղուց նրա կատարմամբ այդպիսի խաղ չէի տեսել:
Երբ Յանիսը չի վրիպում այդպիսի դիրքերից, դժվար է պատկերացնել, թե ով կարող է կանգնեցնել նրան: Միակ մարդը, որ կարող է դա անել, Էնթոնի Դևիսն է, որը ֆիզիկապես ինչ-որ շանս կունենա վերահսկել հույնին: Ուրիշ թեկնածուներ չեմ տեսնում»,- Ռոբերտոսոնի խոսքն է մեջբերում Clutchpoints.com:
10 տարի անդունդում այնուհետև վերելք. ինչու են ամերիկացիները սկսել երկրպագել մեկ թիմի

