Հունահռոմեական ոճի նախկին ըմբիշ, Ռիոյի 2016թ. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը սոցցանցերում հայտարարել է, որ հունվարի 31-ին կվերադառնա օկտագոն:
36-ամյա հայ մարզիկը մենամարտ կանցկացնի UNF 30-ում: Նա կլինի Լոս Անջելեսում կայանալիք մրցաշարի գլխավոր մենամարտի մասնակիցներից մեկը: Մրցակիցը դեռևս հայտնի չէ:
Հարությունյանը վերջին մենամարտն անցկացրել է մայիսի 25-ին` Սոչիում կայացած Наше Дело 83 մրցաշարում, որտեղ պարտվել էր բրազիլացի Լուկաս Նասիմենտոյին։
Ընդհանուր առմամբ` հայ մարտիկն օկտագոնում անցկացրել է 8 մենամարտ, ունի 6 հաղթանակ և 2 պարտություն:


