Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, խառը մենամարտերում (MMA) հանդես եկող Միհրան Հարությունյանը պայմանագիր է կնքել «Наше Дело»-ի հետ։ 35-ամյա մարտիկը մենամարտեր կանցկացնի փրոմոուշնի հովանու ներքո։
«Եվ մեկ ուժեղացում կիսաթեթև քաշային կարգում։ Ո՞ւմ կցանկանայիք տեսնել որպես Միհրանի մրցակից»,- նշված է «Наше Дело»-ի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը MMA-ում անցկացրել է 7 մենամարտ, տարել 6 հաղթանակ ու կրել 1 պարտություն:



