Միջմայրցամաքային գավաթի խաղարկությունը երկրորդ տարին անընդմեջ կանցկացվի Կատարում, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
Մրցաշարի վճռորոշ երեք խաղերը` քառորդ եզրափակիչը, կիսաեզրափակիչն ու եզրափակիչը, կկայանան Ալ Ռայանի «Ահմադ բին Ալի» ստադիոնում։
Չեմպիոնների լիգայի գործող հաղթող «Պարի Սեն-Ժերմենը» մրցաշարում պայքարը կսկսի եզրափակիչից։
Կիսաեզրափակիչում է Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի հաղթող «Պիրամիդսը» (Եգիպտոս), որը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս է թողել սաուդյան «Ալ Ահլիին»։
«Պիրամիդսի» մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող «Կրուս Ասուլը» (Մեքսիկա) կամ Լիբերտադորեսի ապագա գավաթակիրը, որոնք կմրցեն քառորդ եզրափակիչում։
Հանդիպումները կկայանան 2025թ. դեկտեմբերի 10-17-ը։ Մրցաշարի գործող գավաթակիրը Մադրիդի «Ռեալն» է։


