Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը ճանաչվել է Միջմայրցամաքային գավաթի խաղարկության լավագույն ֆուտբոլիստ։
Կատարի Լուսայիլ քաղաքում կայացած եզրափակիչում բրազիլացի հարձակվողը մեքսիկական «Պաչուկայի» դեմ խաղում դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» եզրափակիչում հաղթել է 3-0 հաշվով։


