Logo

Միքայել Չոլակյանը գերազանցել է թուրք ծանրորդներին՝ հռչակվելով Եվրոպայի պատանեկան չեմպիոն (ֆոտո)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
19:32 / 10.08.2022• Ծանրամարտ
null

Ծանրամարտի Հայաստանի Մ17 հավաքականի անդամ Միքայել Չոլակյանը Լեհաստանի Ռաշին քաղաքում օգոստոսի 10-ին մեկնարկած Եվրոպայի պատանեկան առաջնության 49 կգ քաշային կարգում հռչակվել է չեմպիոն՝ երկամարտի 182 կգ ցուցանիշով:

Չոլակյանը հաջողությամբ կատարել է բոլոր 6 մոտեցումները: Պոկում վարժության երրորդ մոտեցմամբ նա գլխավերևում է պահել 81 կգ (առաջին երկու մոտեցումները՝ 73 կգ, 79 կգ), իսկ հրում վարժությունում՝ 101 կգ (առաջին երկու մոտեցումները՝ 85 կգ, 92 կգ):

Միքայել Չոլակյանը գերազանցել է թուրք մրցակիցներին, որոնք նվաճել են արծաթե և բրոնզե մեդալ՝ երկամարտի 176 կգ ցուցանիշներով:

Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությանը Հայաստանի թիմը մեկնել է 16 ծանրորդով:

ԵԱ. Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականների կազմերը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ