Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում կայացել է դահուկավազքի՝ 30 կմ սկիաթլոն մրցաձևը (15 կմ դասական ոճ + 15 կմ ազատ ոճ)։ Հայաստանի ներկայացուցիչն այս մարզաձևում դահուկավազորդ Միքայել Միքայելյանն էր։
30 կմ սկիաթլոնին մասնակցել է 70 դահուկավազորդ, սակայն նրանցից 21-ը չեն կարողացել հասնել եզրագիծն ու դուրս են մնացել պայքարից ։ Եզրագծին հասած 49 մարզիկների մեջ Միքայել Միքայելյանը 47-րդն էր։ Նա 30 կմ տարածությունը հաղթահարել է 1 ժամ 25 րոպե 53 վայրկյանում։
Օլիմպիական ոսկին բաժին է հասել Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչ Ալեքսանդր Բոլշունովին, որը 30 կմ տարածությունը հաղթահարել է 1 ժամ 16 րոպե 9 վայկյանում