Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում ֆրանսիական ՊՍԺ-ից կրած պարտությունը:
«Շնորհավորում եմ ՊՍԺ-ին: Գնահատական կտամ, երբ մի փոքր հանգստանամ: Տեխնիկական գոտում զգացողություն կար, որ մենք ավելի լավն էինք, քան մրցակիցը:
Եթե դիտարկենք երկու խաղի կտրվածքով, ապա լավագույնը Ջիջի Դոնարուման էր: Նա տարբերություն էր ստեղծում:
Մեկնարկային 20 րոպեից հետո մենք պետք է հաղթեինք 3-0 հաշվով:
Այս մրցաշարում «Արսենալից» ուժեղ թիմ չկար»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է TNT Sports-ը:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգրի համար պայքարում «Արսենալը» 1-3 հաշվով պարտվել էր ՊՍԺ-ին:


