Կանադայում կայացած WBC-ի ծանր քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի կոչման համար մենամարտում լեհ բռնցքամարտիկ Միխալ Չեշլյակը հաղթել է 42-ամյա կանադացի Ժան Պասկալին (37-8-1, 21 նոկաուտ):
Չեշլյակը չորրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել վետերան մրցակցին: Սա լեհ բռնցքամարտիկի 28-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում, 22-ը` նոկաուտով, նաև երկու պարտություն ունի:
Չեշլյակը ժամանակավոր գոտու համար պետք է մենամարտեր Յամիլ Պերալտայի հետ, բայց մենամարտը չկայացավ։ WBC-ն թույլ տվեց Պասկալին մենամարտել գոտու համար, նա մինչև մայիսի 12-ը նույնիսկ վարկանիշային աղյուսակի լավագույն 40-ի մեջ չէր:
🇵🇱CIESLAK DOMINATES PASCAL
— Tokkerū (@ATokkers5) June 29, 2025
Michal Cieslak beats up, drops, and stops Jean Pascal in Round 4 in Laval to claim the vacant Interim WBC Cruiserweight Title pic.twitter.com/M95mVVVhB5