Logo

«Փյունիկին» հաղթանակ բերած ֆուտբոլիստ. «Միշտ երազում էի եվրագավաթներում գոլ խփելու մասին»

14:10 / 31.07.2024Ֆուտբոլ
null

Երևանի «Փյունիկի» ֆուտբոլիստ Միխայիլ Կովալենկոն խոսել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» նկատմամբ 3-1 հաշվով հաղթանակի մասին: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում ռուս պաշտպանը դարձել էր դուբլի հեղինակ՝ դիմակայության հաղթական գոլը խփելով ավելացված ժամանակում։

«Հրաշալի է, որ կարողացանք սեփական դաշտում առավելության հասնել մրցակցի հետ պայքարում: Էմոցիաներն աննկարագրելի են: Մենք տոն պարգևցինք քաղաքին: Վստահ եմ՝ երկրպագուները գոհ են և՛ խաղից, և՛ արդյունքից: Միշտ երազում էի եվրագավաթներում գոլ խփելու մասին: Մենք հավատում էինք, որ կարող ենք հասնել հաջողության: Առաջին խաղակեսից հետո տպավորություն էր, թե վստահ հաշվով առավելության կհասնենք, բայց սխալ թույլ տվեցինք, որից հետո կրկին կարողացանք բնավորություն ցույց տալ ու գոլ խփել խաղի վերջում»,- Կովալենկոյի խոսքը մեջբերում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը: 

Հիշեցնենք, որ «Փյունիկը» երկու խաղի արդյունքում 4-3 հաշվով հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոնին ու դուրս եկել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ, որտեղ կմրցի «Դիֆերդանժ» (Լյուքսեմբուրգ») - «Օրդաբասի» (Ղազախստան) դիմակայության հաղթողի դեմ։ Առաջին խաղում «Դիֆերդանժը» հաղթել է 1-0 հաշվով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ