Logo

Միխայլենկո. ««Նոան» շատ լավ թիմ է»

19:20 / 17.12.2025Ֆուտբոլ
null

Կիևի «Դինամոյի» կիսապաշտպան Միկոլա Միխայլենկոն մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է «Նոայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի վերջին` 6-րդ տուրում կայանալիք հանդիպման մասին։

««Նոան» շատ լավ թիմ է, որը համալրված է ուժեղ ֆուտբոլիստներով: Հոգեբանական առումով այս խաղը կարևոր է մեզ համար:

Ուրախ կլինեինք խաղալ մեր ստադիոնում, բայց շնորհակալ ենք Լյուբլինին, որ հնարավորություն են տվել մեզ լինել որպես տանտեր»,- ասել է ուկրաինացի ֆուտբոլիստը։

Հայաստանի և Ուկրաինայի չեմպիոնների միջև հանդիպումը կկայանա Լեհաստանի Լյուբլին քաղաքում դեկտեմբերի 18-ին և ժամը 23:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ