Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելու է «Սլովանին»: Խաղից առաջ իտալական գրանդը ներկայացրել է իր մրցակցին և անդրադարձել Սլովակիայի չեմպիոնի առաջատարներից Տիգրան Բարսեղյանին:
««Սլովանի» ամենավտանգավոր ֆուտբոլիստներն են Տիգրան Բարսեղյանը և Դավիդ Ստրելեցը: Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում գոլ են խփել միայն Ստրելեցն ու Վիմերը, բայց առաջնության ռմբարկուն Տիգրան Բարսեղանն է 11 գոլով:
Հայ ու սլովակ ֆուտբոլիստները միակ անփոխարինելիներն են մարզիչ Վլադիմիր Վայսի համար»,- գրված է «Ռոսոներիների» պաշտոնական կայքում:
Չեմպիոնների լիգայի 4 տուրից հետո «Միլանը» 20-րդ տեղում է, իսկ «Սլովանը»՝ վերջին: