Logo

«Միլանի» գլխավոր տրանսֆերային ցանկությունը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:15 / 15.07.2022• ՍՊՈՐՏ
Շարլ դե Կետելարե

Բելգիայի հավաքականի և «Բրյուգեի» 21-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Շարլ դե Կետելարեն «Միլանի» գլխավոր տրանսֆերային ցանկությունն է այս ամռան համար, տեղեկացնում է Calciomercato-ն:

Իտալիայի չեմպիոնը բելգիացու տրանսֆերն իրականացնելու համար պատրաստ է 30 միլիոն եվրո՝ գումարած 5 միլիոն բոնուս վճարել «Բրյուգեին»: Ավելի վաղ Բելգիայի չեմպիոնը մերժել է «ռոսոներիների» կատարած 27 միլիոն եվրոյի առաջարկը:

Շարլ դե Կետելարեն «Բրյուգեի» սան է, որի գլխավոր թիմում խաղում է 2019 թվականի հուլիսից: Ֆուտբոլիստի պայմանագիրը բելգիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: 

Հիշեցնենք, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Միլան» է տեղափոխվել բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ