«Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն հետաքրքրված է «Միլանի» կիսապաշտպան Իսմաել Բենասերի ծառայություններով, հայտնում է Football Italia-ն:
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կարծում է, որ ալժիրցին զգալիորեն կուժեղացնի իր թիմի կիսապաշտպանական գիծը:
Բենասերը 2 տարվա պայմանագիր ունի «Միլանի» հետ, իսկ «Ռոսոներիները» նրա տեղափոխության համար պահանջում են առնվազն 45 մլն եվրո: Անգլիական ակումբը մտադիր է գործարքում ներառել Դոնի վան դե Բեկին, որպեսզի ավելի քիչ գումար վճարի: Բանակցությունները կսկսեն մոտ ապագայում:
Ա Սերիայի 2021/22 մրցաշրջանում Բենասերն անցկացրել է 31 հանդիպում, խփել է 2 գոլ ու կատարել 1 ասիստ:


