Logo

«Միլանի» երկրորդ անընդմեջ ոչ-ոքին

20:17 / 11.01.2026Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Ֆիորենտինան» ու «Միլանը» չպարզեցին հաղթողին։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։

«Ռոսոներիին» 90-րդ րոպեին պարտությունից փրկեց Քրիստոֆեր Նկունկուն։

Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը երկրորդ խաղում անընդմեջ միավորներ կորցրեց։ Միլանյան գրանդը նախորդ տուրում էլ ոչ-ոքի էր գրանցել «Ջենոայի» (1-1) հետ։

«Միլանը» 40 միավորով երկրորդ տեղում է, «Ֆիորենտինան»` 14 միավորով 18-րդ։

Իտալիայի Ա Սերիա, 20-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Միլան»` 1-1

Պիետրո Կոմուցո, 66 - Քրիստոֆեր Նկունկու, 90

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ