«Միլանն» Իտալիայի Ա Սերիայում տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը:
Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը չորրորդ տուրում հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց «Ուդինեզեին»: Դուբլ գրանցեց Քրիստիան Պուլիշիչը, որի ասիստից հետո մեկ գոլ էլ խփեց Յուսուֆ Ֆոֆանան:
«Միլանը» 9 միավորով երկրորդն է, մեկ միավորով է հետ առաջատար «Յուվենտուսից»: «Ուդինեզեն» 7 միավորով 6-րդն է:
Իտալիայի Ա Սերիա, չորրորդ տուր
«Ուդինեզե» - «Միլան»` 0-3
Քրիստիան Պուլիշիչ, 39, 53, Յուսուֆ Ֆոֆանա, 46
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


