«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն Ա Սերիայի շրջանակում անցկացրած խաղում հատեց 20 գոլի սահմանը։
«Ռոսոներիների» հարձակվողը դարձավ մրցաշարի պատմության միայն երրորդ պորտուգալացի ֆուտբոլիստը, որին հաջողվում է նման ցուցանիշ գրանցել։ Ավելի շատ գոլեր միայն Կրիշտիանու Ռոնալդուի (81) ու Ռուի Կոշտայի (42) հաշվին կա գրանցված։
27 տուրերից հետո վաստակած 57 միավորով «Միլանը» գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։


