Իտալիայի փոխչեմպիոն «Միլանն» Ա Սերիայի 29-րդ տուրում տանը 2-1 հաշվով հաղթեց «Կոմոյին»:
Տանտերերին կամային հաղթանակ պարգևեցին ԱՄՆ-ի հավաքականի վինգեր Քրիստիան Պուլիշիչի և նիդերլանդցի կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսի գոլերը:
81-րդ րոպեին Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած «Կոմոյի» կազմում նորամուտը նշեց անգլիացի կիսապաշտպան Դելե Ալին, որն ավելացված ժամանակի առաջին րոպեին կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից:
Սերժիու Կոնսեյսաուի գլխավորած թիմը 47 միավորով բարձրացավ 7-րդ տեղ, «Կոմոն» 29 միավորով 13-րդն է:
Իտալիայի Ա Սերիա, 29-րդ տուր
«Միլան» - «Կոմո»` 2-1 (տեսանյութ)
Քրիստիան Պուլիշիչ, 53, Տիջանի Ռեյնդերս, 75 - Լուկաս Դա Կունա, 33
Հեռացում` Դելե Ալի, 90+1 («Կոմո»)


