Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին Ա Սերիայի՝ «Յուվենտուսի» հետ խաղի ավարտին մանրամասնել է խաղասկզբում Զլատան Իբրահիմովիչին փոխարինելու պատճառը։
«Իբրան ցավ զգաց աքիլեսյան ջիլում։ Նա գտնում է, որ դրա պատճառը չափազանց կոշտ խաղադաշտն էր։ Հուսով ենք՝ նա շարք կվերադառնա առաջիկա օրերին»,- Football Italia-ի հաղորդմամբ՝ նշել է Պիոլին։
Իբրահիմովիչը փոխարինվել էր 0։0 հաշվով ավարտված այդ հանդիպման 28-րդ րոպեին՝ խաղադաշտում իր տեղը զիջելով Օլիվյե Ժիրուին։