«Միլանի» մի շարք ֆուտբոլիստներ քաշի հետ կապված խնդիր ունեն, գրում է Football Italia-ն։
Աղբյուրի համաձայն` «Ռոսոներիի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն անհանգստացած է թիմի ֆիզիկական վիճակով։ Որոշ ֆուտբոլիստներ հետազոտվելուց հետո ունեցել են 90 կիլոգրամից ավելի քաշ։
Կոնսեյսաուն ակումբի ֆուտբոլիստների համար խիստ սննդակարգ է սահմանել։ Նրանք պարտավոր են ամեն օր կշռվել։ Բացի այդ, «Միլանի» մարզչական շտաբը հետևում է նաև խաղացողների քնի ռեժիմին։
Հիշեցնենք, որ միլանյան գրանդը վերջին շրջանում անհաջող մրցելույթներով է աչքի ընկնում և Իտալիայի Ա սերիայում երեք անընդմեջ պարտություն է կրել։