Ավստրիական «Զալցբուրգի» շվեյցարացի հարձակվող Նոա Օկաֆորը տեղափոխվեց իտալական «Միլան», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «Ռոսոներիները» վճարել են 20 միլիոն եվրո: Կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր, ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 2 միլիոն եվրո:
2022/23 մրցաշրջանում Օկաֆորը «Զալցբուրգի» կազմում մասնակցել է 32 խաղի, խփել 10 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:


