Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կարող է աշխատանքի անցնել իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբում։
La Repubblica-ի համաձայն՝ «Միլանի» սեփականատեր Ջերի Կարդինալեն վերջին մի քանի ամսվա ընթացքում դիտարկում է սերբ թենիսիստին նշանակել ակումբի հոգեբան-մարզիչի պաշտոնում։ Կարդինալեն կարծում է, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողը կարող է ֆուտբոլիստներին օգնել հոգեբանական խնդիրները հաղթահարելու հարցում։
Հիշեցնենք, որ նախորդ ամիս Ջոկովիչը չէր կարողացել պաշտպանել Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը՝ կիսաեզրափակիչում պարտվելով իտալացի Յանիկ Սիներին։


