Իտալական «Միլանի» սեփականատեր Ջերի Կարդինալեն բացատրել է, թե ինչու է որոշել ակումբի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչին նշանակել խորհրդականի պաշտոնում։
«Հանաբար, մարդկանց մեծ մասը կարծում են, թե այդ քայլը ցուցադրական էր, կամ մտածում են, թե ես հայտնի մարդկանց սիրող սեփականատեր եմ։ Ամեն ինչ հակառակն է։ Ես, պարզապես, փնտրում եմ այնպիսի մարդկանց, որոնք կարող են միայն օգուտ տալ ակումբին։
Զլատանի հետ մենք ամեն ինչ այլ կերպ ենք անում, քանի որ այս ռեսուրսներն ավելի լավ կառավարելու համար նորարարության կարիք կա, այդ պատճառով էլ ես նրան աշխատանքի եմ ընդունել ավագ խորհրդականի պաշտոնում»,- ամերիկացի ֆունկցիոների խոսքը մեջբերում է Milan News-ը։
Զլատան Իբրահիմովիչը «Միլանում» խորհրդականի պաշտոնը զբաղեցնում է 2023 թ. դեկտեմբերի 11-ից։


