Logo

«Միլանի» «տխուր» վիճակագրությունը

20:31 / 29.01.2023ՍՊՈՐՏ
null

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում գործող չեմպիոն «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում ընդունեց «Սասուոլոյին» ու պարտվեց խոշոր՝ 2-5 հաշվով:

Թիմը պատմության մեջ առաջին անգամ Ա Սերիայի երկու անընդմեջ խաղում բաց թողեց չորս և ավելի գնդակ, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը: 

Այս պարտության հետևանքով Իտալիայի գործող չեմպիոնը նահանջեց մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղ և 20 տուրերից հետո ունի 38 միավոր:

«Միլանը» 12 միավոր է զիջում առաջատար «Նապոլիին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ