Logo

«Միլանի» բացասական ցուցանիշը

16:48 / 30.01.2023ՍՊՈՐՏ
null

Իտալիայի գործող չեմպիոն «Միլանը» 2023 թվականի առաջին ամսվա ընթացքում բաց թողած գոլերով վատագույն ցուցանիշն է գրանցել Եվրոպայի թոփ-5 առաջնությունների (Անգլիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա) 98 թիմերի մեջ, հայտնում է Squawka-ն:

Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը հունվարին բոլոր մրցաշարերում անցկացրած 7 խաղերում սեփական դարպասն ընդունել է 18 գնդակ: 

Հունվարին ամենաշատ գոլ բաց թողած ակումբների թվում են նաև ֆրանսիական «Այաչոն» (15), «Մոնպելյեն» (13), «Տրուան» (12) և իտալական «Սալերնիտանան» (14):

Հիշեցնենք, որ Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրից հետո «Միլանը» 38 միավորով 5-րդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ