Logo

«Միլանից» հեռացավ նաև ավագ Դոնարուման

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 21.08.2021ՍՊՈՐՏ
Միլանից հեռացավ նաև ավագ Դոնարուման - «Միլանից» հեռացավ նաև ավագ Դոնարուման

Դարպասապահ Անտոնիո Դոնարուման հեռացել է «Միլանից»: 31-ամյա իտալացին մարզական կարիերան կշարունակի «Պադովայում»՝ հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Պադովան» հանդես է գալիս Իտալիայի կարգով երրորդ դիվիզիոնում: Կողմերը կնքել են մեկ տարվա պայմանագիր:

Անտոնիոն «Միլանի» ֆուտբոլիստ էր 2017 թվականից: «Ռոսոներիների» կազմում նա ընդամենը 3 խաղի է մասնակցել:

Հիշեցնենք, որ ամռանը «Միլանից» հեռացավ նաև Անտոնիոյի կրտսեր եղբայրը՝ Ջանլուիջի Դոնարուման՝ պայմանագիր կնքելով ՊՍԺ-ի հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ