Logo

«Միլանն» «Ինտերի» դեմ եզրափակիչում ֆանտաստիկ քամբեք կատարեց և նվաճեց Իտալիայի Սուպերգավաթը

01:00 / 07.01.2025Ֆուտբոլ
null

«Միլանը» դարձավ Իտալիայի սուպերգավաթակիր:

Իտալիայի փոխչեմպիոնը գործող չեմպիոնի դեմ Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչի 52-րդ րոպեի դրությամբ պարտվում էր 0-2 հաշվով, սակայն կարողացավ երեք գոլ խփել և նվաճել տիտղոսը:

Նախ` հաշիվը կրճատեց Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Թեո Էռնանդեսը: 80-րդ րոպեին ԱՄՆ-ի հավաքականի վինգեր Քրիստիան Պուլիշիչը հավասարեցրեց հաշիվը, իսկ ավելացված ժամանակի երրորդ րոպեին Ռաֆայել Լեաուի ասիստից հետո անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը վճռեց խաղի ելքը` 3-2:

«Միլանը» 8-րդ անգամ նվաճեց Իտալիայի Սուպերգավաթը, նախորդ անգամ այս տիտղոսին տիրացել էր 2017 թվականին:

«Միլանն» առաջին տիտղոսը նվաճեց նոր գլխավոր մարզչի` պորտուգալացի Սերժիու Կոնսեյշաուի հետ: Ի դեպ, նրա գլխավորությամբ միլանյան գրանդը երկրորդ խաղն անցկացրեց:

«Ինտերը» նախորդ երեք տարիներին նվաճել էր Սուպերգավաթը:

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում կայացած եզրափակիչում Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 65-րդ րոպեին:

Իտալիայի Սուպերգավաթ, եզրափակիչ

«Ինտեր» - «Միլան»` 2-3 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 45+1, Մեհդի Թարեմի, 47 - Թեո Էռնանդես, 52, Քրիստիան Պուլիշիչ, 80, Թեմի Աբրահամ, 90+3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա