Logo

«Միլանն» ու «Յուվենտուսը» պայքարում են Դանի Օլմոյի համար

17:02 / 03.01.2025Ֆուտբոլ
null

Իտալական «Միլանը» ցանկանում է վարձավճարով ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոյին, հայտնում է Calciomercato-ն:

«Ռոսոներիի» ղեկավարությունը մտադիր է կրկնել այն սխեման, որը ժամանակին օգտագործել էր ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիից» Դևիդ Բեքհեմի տեղափոխության ժամանակ:

Մրցավազքին միացել է նաև «Յուվենտուսը»: Թուրինցիները պատրաստ են Օլմոյի համար տեղ ապահովել մեկնարկային կազմում:

Իտալական գրանդերը հույս ունեն, որ «Բարսելոնան» 26-ամյա ֆուտբոլիստին վարձավճարով բաց կթողնի առանց ֆինանսական պարտավորությունների:

Ավելի վաղ կապտանռնագույնները Օլմոյին չէին կարողացել գրանցել մրցաշրջանի երկրորդ հատվածի համար, քանի որ Բարսելոնայի կոմերցիոն դատարանը մերժել էր ակումբի հայտը։

Իսպանական գրանդը դեկտեմբերի 30-ին նոր հայտ էր ներկայացրել, սակայն կրկին մերժում էր ստացել:

Օլմոն մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը չի կարող մասնակցել Իսպանիայի Լա լիգայի հանդիպումներին։

Կատալոնական ակումբի ու կիսապաշտպանի միջև գործող պայմանագրում կա հատուկ կետ, որը թույլ է տալիս Օլմոյին անվճար հեռանալ, եթե «Բարսելոնան» չկարողանա գրանցել նրան։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա