«Միլանի» ձախ պաշտպան Տեո Էռնանդեսն ամռանը, հնարավոր է, փոխի ակումբը, հաղորդում է Goal.com-ը:
«Ռոսոներին» դժգոհ է ֆրանսիացու ցուցադրած խաղից ու մտադիր է վաճառել նրա տրանսֆերային իրավունքը: Էռնանդեսի ծառայություններով հետաքրքրված են «Աթլետիկոն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալը»:
Իտալական Calciomercato-ի հաղորդմամբ՝ Էռնանդեսը ցանկանում է մնալ Եվրոպայում: