Իտալիայի նախկին վարչապետ, այս տարի կյանքից հեռացած Սիլվիո Բեռլուսկոնիի անվան գավաթի խաղում «Միլանը» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է «Մոնցային»։ Մոնցայում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով։ Միլանցիների կազմում աչքի է ընկել թիմի նորեկ, ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը։
Հիշեցնենք, որ Սիլվիո Բեռլուսկոնին հուլիսի 12-ին մահացել էր 86 տարեկանում։ Նա երկար տարիներ ղեկավարել է «Միլանը», իսկ վերջին շրջանում «Մոնցայի» սեփականատերն էր։
Սիլվիո Բեռլուսկոնիի գավաթը ստեղծել են «Միլանն» ու «Մոնցան»։
Սիլվիո Բեռլուսկոնիի անվան գավաթ
«Մոնցա» - «Միլան»՝ 1-1 (11-մետրանոցներով՝ 5:6)
Անդրեա Կոլպանի, 32 – Կրիստիան Պուլիշիչ, 29


