Logo

«Միլանը» 17 րոպեում 2 գոլ բաց թողնելուց հետո ֆանտաստիկ քամբեք իրականացրեց

01:42 / 09.12.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 14-րդ տուրի վերջին խաղում «Միլանը» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեց «Տորինոյին»:

Թուրինում կայացած խաղի մեկնարկային 17 րոպեից հետո տանտերերը հաղթում էին 2-0 հաշվով, սակայն «Միլանը» հետագայում 3 գոլ խփեց: Մեկ գոլ խփեց Ադրիեն Ռաբիոն և հաղթական դուբլ գրանցեց Քրիստիան Պուլիշիչը:

Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը 31 միավորով բարձրացավ առաջին տեղ, նույնքան միավոր ունի գործող չեմպիոն «Նապոլին», որը լրացուցիչ ցուցանիշներով զիջում է «Ռոսոներիին»: «Տորինոն» 14 միավորով 16-րդն է:

Իտալիայի Ա Սերիա, 14-րդ տուր

«Տորինո» - «Միլան»` 2-3

Նիկոլա Վլաշիչ, 10 (11մ), Դուվան Սապատա, 17 - Ադրիեն Ռաբիո, 24, Քրիստիան Պուլիշիչ, 67, 77

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ