«Ֆեյենորդի» հարձակվող Սանտյագո Խիմենեսը կտեղափոխվի «Միլան», գրում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն:
Իտալական ու նիդերլանդական ակումբները համաձայնեցրել են 32 միլիոն եվրո արժողությամբ տրանսֆերը: Գործարքում նախատեսված են նաև հավելավճարներ:
Մեքսիկացի հարձակվողն առաջիկա ժամերին կմեկնի «Միլան», որպեսզի բուժզննում անցնի և պայմանագիր ստորագրի նոր ակումբի հետ:
23-ամյա հարձակվողը «Ֆեյենորդի» կազմում 105 խաղում խփել է 65 գոլ, կատարել 14 ասիստ:


