Logo

«Միլանը» 64 տարվա մեջ առաջին անգամ ոչ իտալացի ավագ կունենա

17:49 / 22.07.2025Ֆուտբոլ
null

2025/26 մրցաշրջանում «Միլանի» ավագը կլինի դարպասապահ Մայք Մենյանը, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

«Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին արդեն ստանձնել է այդ պատասխանատվությունը, սակայն մի տեսակ միջանկյալ ժամանակահատվածում: Մաքս Ալեգրին վերացրել է այս հարցում բոլոր կասկածները՝ այդ կոչումը շնորհելով Մայք Մենյանին: Հզոր ընտրություն և հստակ ուղերձ դարպասապահին, որը մնում է «Ռոսոներիի» նախագծի անկյունաքարը»,- գրում է աղբյուրը:

1961 թվականից ի վեր «Միլանն» օտարերկրացի ավագ չի ունեցել: Մայք Մենյանը կլինի 64 տարվա մեջ իտալական գրանդի առաջին ոչ իտալացի ավագը: Նախորդ անգամ նման պատվի արժանացել է Նիլս Լինդհոլմը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ