Logo

«Միլանը» չորս գոլ խփեց ու հաղթեց «Լիվերպուլին»

17:26 / 26.07.2025Ֆուտբոլ
null

«Միլանը» Հոնկոնգում ընկերական հանդիպում անցկացրեց «Լիվերպուլի» հետ` հաղթելով 4-2 հաշվով։

«Ռոսոներիից» դուբլ գրանցեց Նոա Օկաֆորը, դարպասի մեկական գրավմամբ աչքի ընկան Ռաֆայել Լեաուն ու Ռուբեն Լոֆտուս-Չիկը, մերսիսայդյան գրանդի գոլերը խփեցին Դոմինիկ Սոբոսլայն ու Կոդի Գակպոն։

«Լիվերպուլը» հաջորդ ընկերական խաղում հուլիսի 30-ին Ճապոնիայում կմրցի «Յոկոհամայի» դեմ, մեկնարկը` Երևանի ժամանակով 14:30-ին։

«Միլանն» էլ հուլիսի 31-ին կհանդիպի ավստրալական «Փերթ Գլորիին», մեկնարկը` ժամը 14:00-ին։

Ընկերական հանդիպում

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Միլան» (Իտալիա)` 2-4 (տեսանյութ)

Դոմինիկ Սոբոսլայ, 26, Կոդի Գակպո 90+3 - Ռաֆայել Լեաու, 10, Ռուբեն Լոֆտուս-Չիկ, 52, Նոա Օկաֆոր, 60, 90+4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ